Ջերմուկ Հոթել և ՍՊԱ հյուրանոցում հանգիստը իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:
Ջերմուկի առողջարար միջավայրում ձեզ է սպասում բուժական և սպա ծառայությունների լայն ընտրանի, որոնք միավորում են ժամանակակից մեթոդները և բնական ռեսուրսների բուժիչ ուժը։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետների թիմն առաջարկում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ձեր առողջական կարիքներն ու նպատակները։
Չափազանցված չէ ասել, որ այստեղ ամեն քայլում դուք զգում եք հոգատար վերաբերմունքը՝ լինի դա հանքային լոգանք, մերսում, ֆիզիոթերապիա թե շնչառական թերապիա։ Մեր ծառայությունները նպաստում են ոչ միայն ֆիզիկական առողջացմանը, այլև հոգեկան հանգստության և էներգիայի վերականգնման։Առաջարկելով ավելի քան 50 և ավելի բուժական պրոցեդուրանները մեր բուժարանը հանդիսանում է տարածաշրջանում եզակի ու առաջատարը։
Մեր հյուրանոցի բուժական կենտրոնն աշխատում է ամեն օր
ժամը՝ 09։20 – 16։50, ընդմիջում՝ 14։00 – 15։00։