ԼՈՖԹ ժամանցի կենտրոնը նոր սերնդի տարածք է նրանց համար, ովքեր փնտրում են մի վայր, որտեղ կարելի է համատեղել գիտելիքը, ստեղծարարությունն ու լիարժեք հանգիստը։ Այստեղ յուրաքանչյուր անկյուն մտածված է մանրակրկիտ՝ ստեղծելու բազմաբնույթ, հարմարավետ և ոգեշնչող միջավայր տարբեր հետաքրքրություններով մարդկանց համար։
Հյուրանոցի LOFT կենտրոնից բացվում է կախարդական պանորամ տեսարան դեպի Ջերմուկի սարերն ու Արփայի կիրճը՝ ստեղծելով ազատության և ներդաշնակության յուրահատուկ մթնոլորտ։
LOFT-ը համադրում է նրբաճաշակ ինտերիեր, թարմ և բացառիկ կոկտեյլների մենյու, հագեցած երաժշտական երեկոներ ու լիարժեք հանգստի համար նախատեսված անկրկնելի միջավայր։
Սրահում դուք կարող եք վայելել նաև սեղանի խաղեր և գրադարան՝ ձեր ժամանցը դարձնելով առավել հաճելի ու բազմազան։
LOFT-ը հիանալի ընտրություն է թե՛ ռոմանտիկ երեկոյի, թե՛ ընկերական հանդիպման համար։