ԼՈՖԹ բարը համեղ խմիչքների, թեթև նախուտեստների ու ուրախ միջավայրի անկյունն է։ Այստեղ կարող եք վայելել օրվա հանգիստը համեղ կոկտեյլով կամ սուրճով՝ ընկերների, գործընկերների կամ պարզապես ինքներդ ձեզ հետ։
Բարի ինտերիերը համադրում է ժամանակակից դիզայնը ջերմ լուսավորությամբ՝ ստեղծելով հարմարավետ միջավայր հանգստանալու, շփվելու և նոր ծանոթություններ հաստատելու համար։ Երբեմն այստեղ անցկացվում են թեմատիկ երեկոներ, բաց միկրոֆոն, կենդանի երաժշտություն և DJ set-եր։