Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է, գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: 

Արփա գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի: Այս բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ: 

Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը հայտնի են եղել դեռ վաղուց՝ օգտագործվելով ե՛ւ հասարակ ժողովրդի, ե՛ւ Սյունաց իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման համար: 

Ջերմուկ քաղաքում այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերը մատակարարվում են մի քանի ծորակներով` ջրի ջերմաստիճանը տատանելով 30°-ից մինչև 50°: 

Չնայած քաղաքն ունի հարուստ պատմական անցյալ, ներկայիս քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։